Արմեն Սարգսյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ստեղծված իրավիճակի շուրջ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի  մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հանրապետության Նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա փորձառությունը թույլ կտա իր առաքելությունը լավագույնս իրականացնել Հայաստանում: ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող գործունեությունն ու ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկրում ստեղծված իրավիճակի շուրջ:  Պարոն Շարփը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության շրջանակներում և կարևորել Հանրապետության Նախագահի դերը այդ գործում:
http://www.tert.am/files/001/1/1/2/34/36/21/29/DH1_1829%20copy.jpg?1525092523477 alt="" width="600" height="400" />
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.