«Մարզ-պետ, սիկ-տիր». Սյունիքում պահանջում են Վահե Հակոբյանի հրաժարականը

  Սյունիքից մեր աղբյուրները փոխանցում են, որ ապրիլի 22-ին Կապանում ընդդեմ Սերժ Սարգսյանի անցկացվող երթի ժամանակ  Թումանյան փողոցում մարզպետ Վահե Հակոբյանն ընդառաջ է գնացել ցուցարարներին: Չկարողանալով մարդկանց հետ նորմալ շփվել, կորցնելով հավասարակշռությունը՝ նա՝ իր թիկնապահների հետ հայհոյել է հավաքվածներին, վիրավորական արտահայտություններ թույլ տվել: Թիկնապահներից մեկն էլ ապտակել է ցույցին մասնակցող երեխաներից մեկին, որից հետո մարզպետը խուճապահար լքել է դեպքի վայրը: Ըստ նույն աղբյուրի դեպքին ականատես է եղել Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Քաղաքապետը մեզ հետ զրույցում հերքեց, որ իր ներկայությամբ նման միջադեպ է եղել, սակայն խոստովանեց, որ այո, ապրիլի 22-ին ուղեկցել է մարզպետին Կապանի Թումանյան փողոցում: Այնուհետև ցուցարարների հետ հանդիպել է իր աշխատասենյանկում: Հայտնի դարձավ, որ Կապանում ցուցարարները պահանջել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև մարզպետ Հակոբյանի հրաժարականը, վանկարկելով «Մո-ծակ, հե-ռա-ցիր»: Եվ հենց դա է եղել մարզպետի ագրեսիայի պատճառը: Իսկ ահա երեկ, արդեն ապրիլի 23-ին ցույցը տեղափոխվել է մարզպետարանի շենքի մոտ, որտեղ ցուցարարները վանկարկել են «Մարզ-պետ, սիկ - տիր»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.