/// Վրաստանի լեռնադահուկային առողջարանում ճոպանուղին շարքից դուրս է եկել. կան տասնյակ վիրավորներ

Վրաստանի լեռնադահուկային առողջարանում ճոպանուղին շարքից դուրս է եկել. կան տասնյակ վիրավորներ

Գուդաուրիի հայտնի լեռնադահուկային առողջարանում ճոպանուղին շարքից դուրս է եկել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տուժածների թվում կան Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Շվեդիայի քաղաքացիներ: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ ոչ մեկի վիճակը ծանր չի գնահատվում: Գուդաուրիի լեռնադահուկային ճանապարհի վրա մարտի 16-ին՝ օրվա առաջին կեսին, ճոպանուղու ամբարձիչը շարքից դուրս է եկել: Ճոպանուղին հանկարծակի վթարային ռեժիմով կանգ է առել և նույնքան հանկարծակի ստորին կետի շրջանում դարձյալ շարժվել: «Զամբյուղներում» գտնվող մարդիկ փրկվել են՝ թռչելով մեծ բարձրոթյունից: Կատարվածի առաջին կադրերը կարճ ժամանակ անց հայտնվել են Facebook-ում: Դրանցում երևում է՝ ինչպես են մարդիկ դուրս թռչում «զամբյուղներից»: Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի խոսքով՝ բժշկական օգնության համար տեղի հիվանդանոց է դիմել 8 մարդ: «Բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել, ծանր վիրավորներ չկան: Տուժածներից երկուսի՝ Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիների նկատմամբ պահանջվում է մեծ ուշադրություն»,- ասել է Սերգեենկոն՝ հավելեով, որ ուկրաինացի հյուրի մոտ առկա է ձեռքի բաց կոտրվածք, իսկ Շվեդիայի քաղաքացին հղի է: Նրանք երկուսն էլ ուղղաթիռով Գուդաուրիից տեղափոխվել են Թբիլիսի: Ներքին գործերի նախարարությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով՝ երկաթուղային, ջրային, օդային տրանսպորտի կամ ճոպանուղու շահագործման կանոնների խախտում:

JamNews

Ուշադրություն, տեսանյութերում առկա է ոչ նորմատիվ լեքսիկոն:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-03-16T19:57:51+00:00 Մարտի 16 19:57|16+, Լուրեր|0 Comments
//
//