Հայաստանը Կաննի կինոշուկայում հետաքրքիր ծրագրով կներկայանա

 Կաննի կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայում այս տարի Հայաստանը հագեցած և հարուստ ծրագրով կմասնակցի: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Կինոշուկայում ներկայացնելու ենք Հայաստանը որպես ֆիլմարտադրության համար լավագույն վայր: Ցուցադրելու ենք մեր գեղեցիկ տարածքները, ֆիլմարտադրության համար ստեղծված լայն հնարավորությունները»,-նշեց նախարարը: Նա ընդգծեց, որ անցյալ տարի Կաննի կինոշուկային մասնակցելով՝ Հայաստանի նպատակն էր տարբեր գործարար կապեր գտնելը: Նախարարը այդ առումով բավականին դրական գնահատեց Հայաստանի մասնակցությունը: 2017 թվականի մայիսի 17-28-ը Կաննի 70-րդ կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայում ներկայացվել էր 12 կինոնախագիծ: Ժյուրիի որոշմամբ հաղթող էին ճանաչվել հետևյալ նախագծերը. 1.Բարս մեդիա, «Արշալույսի լուսաբացը», 2.Սերգո Ուստյան, «Փոխանակում», 3.Արթուր Սուքիասյան, «Վիրավոր քաղաքը»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.