Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմերի հայտերի ընդունման թափանցիկ կարգ է մշակել

Տեղական կինոարտադրողները Հայաստանի ազգային կինոկենտրոնից ֆինանսական աջակցություն կարող են ստանալ` յոթ բավականին պարզ քայլեր իրականացնելով: Այդ կետերը մարտին 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը։ «Առաջին հերթին պետք է հայտ ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն, այնուհետև մրցույթի հանձնաժողովի նիստում ստացված հայտերը կներկայացվեն տեխնիկական և գեղարվեստական փորձագիտական խմբերին»,- նշեց նա: Տեխնիկական փորձագիտական խումբը գնահատում է նախագծերի իրավական և ֆինանսական մասերը, գեղարվեստական փորձագիտական խումբը` նախագծերի գեղարվեստական մասը: Արդյունքների հիման վրա ընտրված լավագույն տասը նախագծերի հեղինակները հրավիրվում են լսումների: Կինոկենտրոնի տնօրենը և ֆիլմ-հանձնակատարը լսումների արդյունքներով հաստատում են լավագույն նախագծերը և դրանց ֆինանսավորման չափերը: Այնուհետև դրանք ներկայացվում են ՀՀ մշակույթի նախարարություն, և նախարարը հաստատում է այն կինոնկարների նախագծերը, որոնք պետք է ֆինանսավորվեն:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.