«Լորիկ», «Սպիտակ», «Ճանապարհ». տարին հագեցած կլինի պրեմիերաներով

Հայկական կինոյի պատմությունն այս տարի կհարստանա մի քանի նոր գեղարվեստական ֆիլմերով: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը: Արվեստասերները 2018-ին հնարավորություն կունենան դիտել ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ» ֆիլմը, որի սցենարի հեղինակը և պրոդյուսերը Միքայել Պողոսյանն է: Հանդիսատեսի դատին կհանձնվեն Մհեր Մկրտչյանի «Անխելք մարդը», Էդգար Բաղդասարյանի «Ճանապարհ», Ալեքսանդր Կոտի հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ», Արամ Շահբազյանի «Չինչիկ» կինոժապավենները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.