/// Ինչ են ուզում տարբեր տարիքի տղամարդիկ

Ինչ են ուզում տարբեր տարիքի տղամարդիկ

ամյա տղամարդը

Հոգեբանության տեսակետից 30-ամյա տարիքը տղամարդու «ամենասթափ» տարիքն է: Այս տարիքում ամենակարեւորը, ինչ ուզում է տղամարդը, կայունությունն է: Հենց այդ տարքիում են տղամարդիկ վերջ տալիս  ամուրիական կյանքին ու մտածում ընտանիք ստեղծելու մասին: 30 տարեկանում կարիերայի եւ ընտանիքի միջեւ ընտրություն կատարելիս տղամարդն ընտրում է ընտանիքը: Սակայն եթե  երկրորդ կեսը դադարի հետաքրքրել նրան, նա հեշտությամբ «ձախ կգնա»: Դրանից խուսափելու համար, դուք, որպես ձեր կավալերի կին, հարսանիքից հետո չպետք է «թուլանաք»: Ավելի պատասխանատու պահն է սկսվում դրանից հետ, երբ այնպես պետք է անեք, որ ձեր երկրպագուն չցանկանա «ման գալ»:

40-ամյա տղամարդը

Թվում է ընդամենը 10 տարվա տարբերություն է, սակայն քառասնամյա տարիքում տղամարդու հոգեբանությունն ու վարքագիծը կտրուկ կարող է փոխվել: Հենց այս տարիքում է տղամարդկանց մոտ «ճգնաժամ» սկսվում,  որոնք նրանք տարբեր կերպ են հաղթահարում: Մասնագետները «միջին տարիքի ճգնաժամի» 4 տեսակ են առանձնացնում:

Տղամարդկանց մոտ այնպիսի զգացողություն է առաջանում, թե նրանց դեմ է ողջ աշխարհը: Ինչո՞ւ է այդպես լինում: Խնդիրն այն է, որ 40 տարեկանում ոչ բոլորն են կարողանում իրացնել իրենց բոլոր հնարավորությունները, եւ ոմանց թվում է, թե իրենք հասարակության կողմից ներկայացված պահանջներին չեն համապատասխանում:

Պսեվդո-զարգացածությամբ տղամարդիկ: Սա իրավիճակ է, երբ տղամարդն արտաքուստ բավարարված է կյանքով, եւ ցույց է տալիս, որ կյանքը հաջողվել է ու ինքը հասել է ամեն ինչի, ինչ ցանկանում էր:  Իրականում, սակայն, նա իրեն անկյուն մղված է զգում եւ չգիտի, ինչպես դուրս գալ այդ իրավիճակից:

Տղամարդիկ, ովքեր «նեղացած են ճակատագրից»: Սա մի մարդ է, ով բազմաթիվ անգամներ մերժվել է, չի կարողացել ստանալ ցանկալի աշխատանքն ու կնոջը: Նման տղամարդիկ 90%-ով չեն կարողանում հաղթահարել ճգնաժամը:

Իրենց իրացրած տղամարդիկ: Այս խմբի մոտ ամեն ինչ լավ է, նրանք ամեն ինչի հասնում են, ուստի նրանց մոտ ճգնաժամը աննկատ է անցնում: Այն, կարծես, չի էլ եղել:

Բացի այդ, հոգեբաններն ասում են, որ բացարձակապես բոլոր տղամարդիկ 40 տարեկանում «պնդանում են»: Նրանց բոլորին խորհուրդ է տրվում մարդկանց հետ ավելի մեղմ լինել:

40 տարեկանում տղամարդը կորցնում է «ընտրելու» ցանկությունը: Նրանք բավարարվում են նրանով, ինչ ունեն եւ դա իրենց դուր էգալիս: Սովորելով մի բանի, 40-ամյա տղամարդը դժվար թե ցանկանա նոր բան փորձել: Դրա շնորհիվ, ընտանիքն ու ընկերներն ավելի մոտ ու հարազատ են դառնում:

Շատ հաճախ 40 տարեկանում տղամարդիկ իրենց համար սիրուհի են գտնում: Նրանք այդ կերպ փորձում են դուրս գալ դեպրեսիայից: Եթե  ձեր տղամարդը որոշել է այդ տարքիում հեռանալ տնից՝ մի պահեք նրան: Սկանդալով ոչնչի չեք հասնի: Շատ հավանական է, որ կարճ ժամանակ անց նա վերադառնա: Քանի որ ոչ բոլորն են դիմանում երիտասարդ սիրուհու պահանջներին, ով որոշ ժամանակ անց սկսում է խոսել ամուսնությունից, իսկ կինը մնում է հարազատ եւ սիրելի:

50-ամյա տղամարդը

Որքան էլ տարօրինակ է, ամենաբարդը 50-ամյա տղամարդկանց հետ է: Նրանք «կամակորություն են անում», նեղանում են եւ ուշադրություն պահանջում:  Նրանց կարող են նյարդայնացնել անգամ ամենափոքր բաները: Այդ տարիքում տղամարդը «երեք տարեկան երեխա» է դառնում:

Ինչպես տեսնում եք, տարբեր տարիքում  տղամարդիկ բացարձակապես տարբեր բաներ են ցանկանում: Եվ նրանց ավելի լավ հասկանալու համար, պետք է հաշվի առնել հոգեբանական առանձնահատկություները:

Բայց բոլոր կանանց ու աղջիկներին հարկավոր է հիշել ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ: Որ տարիքում էլ լինի ձեր տղամարդը, պետք է նրա համար ցանկալի լինեք: Ամեն օր բարձրացնեք նրա սեռական լիբիդոն: Քնատ տղամարդը հիվանդ եւ ձանձրալի կամ հարբեցող տղամարդն է:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-03-05T20:31:57+00:00 Մարտի 5 20:31|16+|0 Comments
//
//