Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին։
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել` Կարեն Համբարձումի Միրզոյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Վարուժան Վազգենի Ներսեսյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Վարդան Սուրենի Տողանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
 Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել`
Վիկտոր Լեոնիդի Բիյագովին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արման Ռազմիկի Իսրայելյանին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Դերենիկի Մարգարյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական Տիգրան Էդուարդի Սամվելյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.