Արթուր Օսիկյանը մեկ միլիոն դոլարի արձակուրդային վճարները չի տվել․ ահազանգ

  hraparak.am-ը գրում է Մեր խմբագրություն էր ահազանգել Քրեակատարողական վարչության նախկին աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեք տարվա պաշտոնավարման ընթացքում քրեակատարողականի ծառայողներին արձակուրդային գումարները լիարժեք չի վճարել եւ իր հաշվարկներով մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար է տնտեսվել, ինչը ծախսվել է անհայտ նպատակների համար․ «Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ արձակուրդը հաշվարկվում է աշխատանքային օրերով, իսկ ինքը մինչ օրս տրամադրում է օրացուցային օրերով»։ Քաղաքացին դիմել է նաեւ ՄԻՊ-ին՝ նշելով, որ խախտվել են իր աշխատանքային իրավունքները․ «Աշխատանքային օրենսգրքի 169-րդ 1-ին մասի համաձայն ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով։ Հաշվի առնելով այն փաստը, որ 2015-ին ամենամյա արձակուրդս կազմում էր երեսուն օր, իսկ ՀՀ ԱՆ ՔԿՎ 2015 ամենամյա արձակուրդիս համար վճարել էր միջին աշխատավարձի չափով՝ ընդամենը 249 հազար դրամ, ապա ակնհայտ է, որ տվյալ պարագայում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, խախտելով վերոնշյալ նորմի պահանջները, չի վճարել ինը օրվա համար համապատասխան գումարը՝ 106 հազար 745 դրամ»,- նշված է դիմումի մեջ։ Քաղաքացին նշում է, որ շաբաթը մի քանի անգամ զանգահարում է ՄԻՊ՝ իմանալու, ինչ եղավ իր դիմումի պատասխանը, սակայն, այնտեղից պատասխանում են, որ հարցում են արել արդարադատության նախարարությանը, սակայն այնտեղից արձագանք չկա․ «Չեն կարում պատասխանեն, ասում են՝ լրացուցիչ դիմում է հանձնվել, չնայած դրա մասին էլ պետք է ինձ գրավոր կերպով ծանուցեին»։ ՄԻՊ-ից հայտնեցին, որ դիմումը ընթացքի մեջ է, քաղաքացին մի քանի դիմումներ է ուղղել եւ այդ բոլորով ՄԻՊ-ը զբաղվում է։ Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=157963&l=am/
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.