Ընդդիմությունը շոկից դուրս չի գալիս

«Բարև Երևանի» ավագանու խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանի համոզմամբ՝ աննորմալ է այն, որ ընտրություններում պարտություն կրած քաղաքական ուժերն այդպես էլ չեն կարողանում ուշքի գալ ու շոկից դուրս գալ: «Այդ ամենը գալիս է մեր երկրոմ տիրող քաղաքական իրավիճակից: Իշխանությունները թույլ չեն տալիս, որ մեր երկրում կայանա ընդդիմությունը»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս նկատեց, որ առաջին հերթին ընդդիմադիր կուսակցություններն ու դաշինքները կանգնում են ֆինանսական խնդիրների առաջ: «ՀՀ-ում կուսակցությունների ֆինանսավորումը շատ անարդարացի է ու կոռուպցիոն երևույթներից է բխում, հիմքը դա է, իսկ ընդդիմությունը չունենալով ֆինանսական ունակություններ, որոնք նորմալ զարգացած քաղաքակիրթ երկրներում ապահովում է պետությունը՝ ժողովրդի հարկերից մասհանում անելով, որ ընդդիմադիրներն ունենան ֆինանսական հնարավորություններ, որ կայանան, որ քաղաքական դաշտը լինի արդար ու թափանցիկ»,-ասաց նա:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.