Լևոն Մկրտչյանն աննախանձելի վիճակում է հայտնվել

Կրթության ոլորտն, անկասկած, այն բնագավառներից է, որում տեղի ունեցող յուրաքանչյուր տեղաշարժ՝ նույնիսկ ամենաաննշանը, անդրադառնում է հարյուր հազարավոր մարդկանց վրա: Դա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ հանագամնքներով՝ հանգամաքներ որ բավական մեծացնում են նախևառաջ ոլորտի գլխավոր պատասխանատու հռչակված նախարարի պատասխանատվությունը: Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ բավական մեծ աղմուկ էր բարձրացրել դպրոցների օպտիմալացման ծրագիրը,որ կառավարությունն առաջ էր քաշել: Ծնդիրները, որոնք ծագելու են օպտիմալացման արդյունքում այնքան շատ են, որ ի չիք են դարձնում դրա նպատակահարմարության մասին շրջանառվող բոլոր խոսակցություններն ու պնդումները. դրանք ուղղակի անհիմն են: Եվ ահա պարզվում է՝ դպրոցների օպտիմալացման անփառունակ ծրագիրն իսկական գլխացավանքի կարող է վերածվել Լևոն Մկրտչյանի համար:  Բանն այն է, որ կրճատումները՝ նախատեսված օպտիմալացման միջոցառումների շրջանակներում, կարող են սոցիալակաան լրջագույն լարվածություն առաջացնել երկրում այն պարագայում, երբ Հայաստանում աշխատատեղերն արդեն մի քանի տարի է՝ բացվելու փոխարեն փակվում են. ասում են՝ հավանական է՝ առաջիկայում բողոքի ակցիաներ կազմակերպվեն, ու Լևոն Մկրտչյանը բավական տհաճ իրավիճակում հայտնվի: Ու չնայած խոսվում էր այն մասին, որ փակվելու են մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցները, բանից պարզվում է, սակայն, որ օպտիմալացման տակ ընկած կրթօջախների շարքերում կան նաև 100-ից պակաս աշակերտ ունեցող կրթօջախներ, ինչը վկայում է այն մասին, որ  իրականում պրոցեսը բավական լուրջ խախտումներով է ընթանում: Թե ինչ քաղաքական հետևանքներ կարող է օպտիմալացումն ունենալ ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանի համար այն պարագայում, երբ  ակնհայտորեն անհաջող այս գաղափարի իրականացման պատասխանատուն հռչակված է հենց նա, թերևս,միայն կռահել կարելի է: Ակնհայտ է, որ եթե օպտիմալացումը իսկական «խաթա» դառնա ու սկսի քաղաքական շահարկումների առարկա դառնալ ընդդեմ ՀՅԴ-ի, կուսակցությունը բավական ծանր իրավիճակում է հայտնվելու, քանի որ ստիպված է լինելու կա՛մ լիովին վարկաբեկվել ու հռչակբել ձախողակ, կամ զոհել Լևոն Մկրտչյանին՝ ջրից չոր դուրս գալու համար: Սակայն անկասկած է մեկ բան. հարցն այս կարող է քաղաքական  աստառ ձեռք բերել միայն այն պարագայում, երբ դա պետք լինի ՀՀԿ-ին՝ ՀՅԴ-ի վրա ճնշում գործադրելու համար: Իսկ հարցը, թե որքանով կարող է ՀՀԿ-ին հետագայում պետք գալ ՀՅԴ-ի վրա ճնշումներ բանեցնելը, դեռևս օդում առկախված է մնում: Բայց ինչ էլ լինի, փաստը մնում է փաստ, որ դպրոցների օպտիմալացման ծրագիրն իրականում չափազանց վիճելի է մի շարք տեսանկյուններից՝ ինչպես սոցիալական, այնպես էլ զուտ մեթոդաբանական,ու հայտնի էլ չէ, թե բավական սպեցիֆիկ առանձնահատկություններով աչքի ընկնող մեր երկրում այս կասկածելի նախաձեռնությունն ինչպիսի   հետևանքներ կարող է ունենալ.հուսանք՝ ոչ այնքան աղետալի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.