Նորմալ չի, որ ուզում է Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածի

Հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն ասում է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քիչ մասնակցութան  համար մեղավոր էր նախ և առաջ ընդդիմությունը: «Եվ բնական է, որ մասնակցությունն ի հաշիվ ընդդիմության քիչ եղավ: Ընդդիմությունը չկարողացվավ իր ընդդիմադիր, դժգոհ զանգվածին, ընտրազանգվածին բերել ընտրության»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա: Նախկին պատգամավորը կարծում է, որ եթե լավ աշխատեին ընդդիմադիրներն, ապա կարող էին բերել դժգոհ մարդկանց, որովհետև համապետական ընտրություններին ապացուցեցին, որ բոլոր դեպքերում ընդդիմությունն այն ժամանակ ստացավ բավական շատ ձայներ: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե դժոխք է սարքելու Տարոն Մարգարյանի կյանքն ավագանու նիստերի ժամանակ, ապա ՀՀԿ-ականն ասաց. «Նորմալ չի, որ այդպես են ասում, ընդդիմադիրների այդ կեցվածքը դուր չի գալիս ինձ: Շեշտը դրվում է այս ինչ մարդ, այն ինչ մարդը, Տարոն Մարգարյանը շատ շատերից է բարձր իր կեցվածքով , աշխատում է իր տարիքին համապատասխան, գնաաով իր աշխաատանքն ավելի կերևա: Ինքը աշխատում է, որի արդյունքները նաև տարիներ հետո կերևան, ինչպես և հոր ժամանակ, բաներ կային, որ միայն նրանից հետո երևաց, համեմատության մեջ այդ մարդու կերպարը չպիտի վարկաբեկեին»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.