Սերժ Սարգսյանը կշարունակի

Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ մեկ հրատապ թեման այսօր, թերևս, այն հարցն է, թե ինչ է լինելու 2018-ին և դրանից հետո: Սա, եթե կուզեք, Հայաստանի ճակատագրին վերաբերող այն գլոբալ խնդիրն է, որից է կախված լինելու այն հարցի պատասխանը, թե ինչպիսի երկիր ենք ունենալու մենք 5 տարի անց: Այս իմաստով 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացումն իրոք որ կարելի է հեղափոխական համարել. նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի բովանդակությունից միանշանակորեն կարելի է եզրահանգել, որ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո ևս շարունակելու Հայաստանի կյանքում կարևորագույն դերակատարում ունենալ, ու այն բոլոր խոսակցություններն ու ենթադրությունները, թե Սարգսյանը 2018-ին հանձնելու է իշխանությունը, մեղմ ասած`այսօր այլևս անհիմն են թվում: Ի՞նչն է մեզ հիմք տալիս`այսպես կարծելու: Անկասկած, նման հիմք նախևառաջ տալիս են Սերժ Սարգսյանի համապատասխան ելույթի բովանդակությունն, այն շեշտադրումները, որոնք հնչեցրեց նախագահն իր խոսքում: Անկասկած է, որ դա երկրի ղեկը լքող մարդու խոսք չէր կարող լնել: Սարգսյանն ավելի շատ ծրագրային ելույթ էր ունենում, քան ԱԺ 6-րդ նստաշրջանի բացման` սահմանելով կրիտերիաներ, նշաձողեր ուրվագծելով, կիսվելով բոլորի հետ իր տեսլականներով: Իսկ այս ամենը նշանակում է, որ միակ հարցը, որ այսքանից հետո մնում է օդում կախված, այն է, թե պետության ղեկավարի իր գործառույթը լիարժեքորեն կատարելու, սեփական գաղափարներն ու ծրագրերը կյանքի կոչելու համար  Սարգսյանը հատկապես որ պաշտոնը կնախընտրի. վարչապետի՞նը, թե՞ ասենք ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: Միակ խոչընդոտը Սարգսյանի համար, թերևս, կարող է լիել արտաքին աշխարհն, իսկ ավելի ճիշտ` Ռուսաստանը, որն, ինչպես հայտնի է, շահագրգռված է Կարեն Կարապետյանին վարչապետ տեսնելու հարցում: Կկարողանա՞, արդյոք, Սարգսյանը Պուտինի հետ լեզու գտնել այս խնդրում, ցույց կտա, թերևս միայն ժամանակը, բայց որ  ներսում այլևս ոչինչ Սարգսյանին չի խանգարում` սեփական պլաններն իրականացնելու, անքննարկելի է:        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.