ՀԱԿ-ը փրփուրներից է կախվում

Արդեն երրորդ օրն է, որ Սահմանադրական դատարանը քննում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, որով պահանջում են վերանայել խորհրդարանական ընտրությունների արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչայանը պատասխանում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի և նրանց պաշտպանի` Տիգրան Եգորյանի հարցերին: Ընթացքում բախումներ ու միջադեպեր են լինում նրանց միջև: Ըստ որոշ փթրձագետների` նման կերպ ՀԱԿ-ն ընդամենն ամեն ինչ անում է քաղաքական թատերաբեմում մնալու համար: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն, օրինակ, կարծում է, որ ընտրությունները մաքուր ու արդար են անցել, և Կոնգրեսը վիճարկելու որևէ հիմք չունի: Norlur.am-ի դիտարկմանը, թե «Սաս գրոպի» հայտնի ձայնագրություններն էլ արդյոք հիմք չեն, նա պատասխանեց, թե ձայնագրությունը դատարանում կարող է հիմք հանդիսանալ միայն այն դեպքում, եթե այդ ձայնագրությունը կատարվել է դատարանի թույլտվությամբ: «Օրինակ` մենք կարող ենք հիմա բեմականացնել, թե գտնվում ենք ՀԱԿ-ի գրասենյակում, ՀԱԿ-ի վերաբերյալ զրպարտող հայտարարություններ անենք, խոսակցություն ունենանք, ու դա ներկայացնենք որպես իրականություն: Դա չի կարող չէ՞ հիմք հանդիսանալ»: Իսկ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն էլ այս մասով ասաց, թե ՍԴ-ի որոշումն արդեն կանխատեսելի է:  «Որևէ ակնկալիք ՀԱԿ-ի չի կարող ունենալ, իսկ եթե ունի, ապա ապարդյուն»,-մեզ հետ զրույցում ասաց նա:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.