ՔԿՀ-ում Հրաչյա Բոյաջյանը շարունակում է հացադուլը

Սարի թաղի դեպքերի ժամանակ կալանավորվածներից Հրաչյա Բոյաջյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին Norlur.am-ին հայտնեց նրա կինը:  Արդեն մոտ երկու շաբաթ է, որ նա հացադուլի մեջ է գտնվում: Կալանավորի պահանջն է փոխել  խափանման միջոցը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Հրաչյա Բոյաջյանը 2016թ. հուլիսի 19-ին Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Հրաչյա Բոյաջյանի փաստաբան Արայիկ Զալյանի ներկայացմամբ, ՊՊԾ գնդի գրավմամբ պայմանավորված՝  երեք օր փակվել են Սարի Թաղ տանող ճանապարհները, անջատել են էլեկտրաէներգիան, գազամատակարարումը, թաղամասը սպասարկող տրանսպորտային միջոցները սկսել են չգործել: Մարդը հանդիպել է ոստիկանին, ներկայացրել իր դժգոհությունը, որից հետո, ինչպես տեսանյութում է երևում, ոստիկանները հանել են իրենց զենքերը և այդ կերպ որոշակի գործողություններ հրահրել: Նա առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում, քանի որ ապացույցներ չկան, բացի այդ՝ հաշվի չի առնվել Հրաչյա Բոյաջյանի արարքի պատճառահետևանքային կապը և բողոքը: ՄԻ քանի օր առաջ նա տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնակի բուժմաս, սակայն շարունակում է հացադուլը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.