fbpx
/, Լուրեր, Կարևոր, Հասարակություն/ Ես ապրիլի 7 չեմ նշում. ցմահ դատապարտվածի մայր

Ես ապրիլի 7 չեմ նշում. ցմահ դատապարտվածի մայր

Ցմահ դատապարտված Վաղարշակ Ավետիսյանի մայրը՝  Մարինեն Բադալյանն այսօր` ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնին պիտի գնար տեսության որդու հետ, սակայն առողջական խնդիրների պատճառով չի ստացվել: Norlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ արդեն մի քանի տարի է, որ ապրիլի 7-ը չի նշում որպես տոն: Սակայն որդին ամեն տարի շնորհավորում է տիկին Մարինեին:

«Ամենակարևորը, որ ստանում եմ, որդուս ջերմությունն է, որ հիշում եմ նաև այս օրերին»,-պատմեց նա:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 ցմահ դատապարտյալներ կրկին անժամկետ հացադուլ էին հայտարարել: Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների թիվը դեկտեմբերի 18-ի դրությամբ կազմել էր 35 հոգի:  Նշենք, որ դեռ հոկտեմբերից ցմահ դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց գործերը:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախկինում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներն իրենց գործերը վերանայելու պահանջով ավելի վաղ բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին, նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

«Իմ որդին Ավետիսյան Վաղարշակն է: Դատարանը այդպես էլ չկարողացավ ապացուցել որդուս մեղքը, սակայն փաստն այն է, որ որդիս ցմահ ազատազրկման է դատապարտված:  Հիմա ում դիմենք, ում ինչ ասենք: Նախաքննության ընթացքում որդուս դաժան ծեծեցին ու հետո որեւէ մեկը դրա համար պատասխանատվության չկանչվեց: Որդուս դեռ այն ժամանակ ասում էին՝ մեղքդ ընդունիր, քո վրա վերցրու, քեզ հինգ տարի կտանք, հետո համաներմամբ ազատ կարձակենք: Բայց որդիս դա իհարկե չարեց ու նրան ցմահ տվեցին»,-ասաց նա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-04-07T15:52:06+00:00 Ապրիլի 7 15:52|Իրավունք, Լուրեր, Կարևոր, Հասարակություն|Մեկնաբանությունները կասեցված են Ես ապրիլի 7 չեմ նշում. ցմահ դատապարտվածի մայր-ում
//
//