Ավերված ճակատագիր…

  2017-ի խորհրդարանկան ընտրությունները մի չափազանց յուրահատուկ առանձնահատկությամբ են աչքի ընկնում. Հայաստանում մի քանի ամիս առաջ սկիզբ առած իշխանական էլիտաների վերաձևումը լավագույնս արտացոլվել է այլևս պատմության գիրկն անցած ԱԺ ընտրությունների արդյունքերում: Վաղուց էր, թերևս, խոսվում այն մասին, որ ՀՀԿ-ում սկիզբ առած ինքնամաքրման կամ, եթե կուղեք, ինքնակատարելագործման գործընթացը ժամանակի հետ միմիայն խորանալու է, ու այլևս, որքան էլ անհավատալի էր թվում, հին ու ոչ բարի շատ դեմքեր ներգրավված չեն լինելու հայրենի խորհրդարանում: Ճիշտ է` չի կարելի ասել, որ 6-րդ գումարման Ազգային ժողովն իր կազմով կատարյալ է լինելու, բայց միայն այն, որ որոշակի ինքնամաքրում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել, որևէ մեկը չի կարող ժխտել: Ինքնամաքրումը, սակայն, տեղի է ունեցել ոչ միայն որոշ դեմքերի ԱԺ կազմից դուրս թողնելու ճանապարհով, այլև որոշ հին դեմքերի, ինչպիսին ասենք նույն Հերմինե Նաղդալյանն է, լիազորութոյւնների ու կուսակցությունում ունեցած կշռի լուրջ կրճատման տեսքով. Նաղդալյանն, ով, ինչպես հայտնի է, 5-րդ գումարման Ազգային ժողովում հանդես էր գալիս ԱԺ փոխխոսնակի դերում, ի ցավ իրեն ու ի բարօրություն Հայաստանի պետության, այլևս այդպիսին չի հանդիսանալու. նրան զրկել են նախկին դիրքերից, ու հիմա խեղճ տիկինը ստիպված է պայքար մղել` գոնե որդուն առաջ գցելու համար, քանի որ ինչպես հասկացել է, իր դարը, որն, անկեղծ լինենք, այնքան էլ փառունակ չստացվեց, մոտեցել է յուր ավարտին անվերադարձ կերպով: Բանից պարզվում է` որդուն Նաղդալյանն, այնումենյնիվ, կարողացել է ինչ-որ մի տեղ ճխտել, այն էլ, երևիթե բացառապես այն բանի շնորհիվ, որ ընտրակաշառքը վերջերս համեմատել էր նվիրատվության հետ`այդպիսով հավատարմություն հայտնելով կուսակցականը: Պետք է նկատել,որ Նաղդալյանի այս խայտառակ հայտարարությունը չափազանց բուռն քննադատությունների տեղիք էր տվել: Բայց դե բոլորս ենք հասկանում` ինչեր ասես, որ չեն անի մայրերը` սեփական որդիների ապագան կանխատեսելի ու բարեկեցիկ տեսնելու համար. օրերս ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի` Չինաստանում կրթություն ստացած որդին նոր պաշտոն է ստացել` նշանակվելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով։ Ճիշտ է` միգուցե աշխատանքն այս այնքան էլ Հրանտ Աբաջյանի` Նաղդալյանի որդու իդեալը չէ, բայց դե անգործ մնալուց որ հաստատ լավ է: Հարց կարող է առաջանալ`ինչպե՞ս ստացվեց, որ հենց Հերմինե Նաղդալայնը հայտնվեց հարազատ կուսակցության թիրախում: Պատասխանն առավել քան բանալ է. ՀՀԿ-ն, իր առջև խնդիր դնելով հնարավորինս ներկայանալի դառնալու ու ազատվելու բազում սկանդալային պատմություններում ներքաշված դեմքերից, չէր կարող անտարբեր անցնել մեկի կողքով, ում անունը շատերի համար անեծքի պես է հնչում. որքան էլ կարող է ողբերգական հնչել, փաստ է, սակայն, որ դեռևս այդպես էլ չլուծված են մնում Նաղդալյանի խաբեության զոհ դարձած մարդկանց բնակարանային խնդիրները, դեռևս մադիկ չեն հասել արդարության հաղթանակին ու դեռևս սպասում են ոտնահարված իրավունքների վերակագնմանը: Թե ինչպես կդասավորվի նաղդալյանի հետագան,իհարկե,ցույց կտա ժամանակը, բայց որ թոշակի տարիքին մոտեցող տիկնոջ աստեղային ժամն այլևս մոտեցել է իր ավարտին,ակնհայտ փաստ է. այսպես է աշխարհի բանը…
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.