«Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցն» է քննարկվել

Մարտի 20-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մարզային վարչությունների պետերն ու տեղակալները: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանության ծառայությանը, նախապատրաստական աշխատանքների ընթացքին և խնդիրների առաջնահերթությանը: Ոստիկանության պետը կարևորեց ընտրացուցակների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ ավելի սերտ աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ: Խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց նաև գործնական պարապմունքների միջոցով «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթներին տիրապետելու և դրանց լիարժեք կիրառման անհրաժեշտությանը: Վլադիմիր Գասպարյանը հրահանգեց քարոզարշավի և բուն ընտրությունների ընթացքում անել առավելագույնը հասարակական կարգի ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ինչը հնարավոր է աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդման, ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության բարձրացման, թերացումները բացառելու դեպքում: Առաջադրված խնդիրների քննարկումից հետո ոլորտների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.