Ալեքսիս Օհանյանը հայտնել է, որ պաշտոնապես դարձել է մեկն այն մարդկանցից, որոնք փորձում են գնել TikTok US-ը

Ամերիկյան Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է միլիարդատեր Ֆրենք Մաքքորթի՝ չինական ByteDance ընկերությանTikTok սոցկայքի ամերկյան մասնաճյուղը՝ TikTok US-ը, ձեռք բերելու հայտին, գրում է time.com-ը:
«Այժմ ես պաշտոնապես մեկն եմ այն մարդկանցից, որոնք փորձում են գնել TikTok US-ը», – հայտնել է Օհանյանը X-ում արված գրառման մեջ: Երբ X-ի օգտատերերից մեկը հարցրել է, թե ինչպես կանվանի TikTok US-ը, եթե գնի այն, Օհանյանը պատասխանել է. «TikTok. Freedom Edition»:
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ստորագրած որոշման համաձայն՝ TikTok US-ը պարտավոր էր խզել կապերը մայր ընկերության՝ չինական ByteDance-ի հետ, հակառակ դեպքում այն պետք է արգելվեր ԱՄՆ-ում: Սակայն գործող նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկարաձգել ժամկետը, որի ընթացքում TikTok US-ը պետք է նոր սեփականատեր գտնի: