Կոտայքում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած

screenshot-2025-03-05-113446-770x_

Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ԻՆչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում՝ Գետարգել գյուղի վարչական տարածքում՝ Արտաշատի խճուղում, բախվել են 44-ամյա Վահագն Հ.-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի և 32-ամյա Վահե Կ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: