Լիլիթ Մակունցն ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Մարտի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսական Մայքլ Լոուլերի հետ (Հանրապետական, Նյու Յորք): Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները խթանելուն և այդ հարցում Կոնգրեսի կարևոր դերակատարմանը։
Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը։
Իր հանրային ելույթներում Կոնգրեսականը բազմիցս աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչի առնչությամբ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին։