Ինչ հեքիաթներ ուզում է պատմի թեկնածուի «առավելությունների, բարեվարքության» վերաբերյալ, պարտադիր պետք է ընտրել ՔՊ-ին իրական ընդդիմադիր թեկնածուին. Արսեն Ջուլֆալակյան

Ինչ հեքիաթներ ուզում է պատմի թեկնածուի «առավելությունների, բարեվարքության» վերաբերյալ, պարտադիր պետք է ընտրել ՔՊ-ին իրական ընդդիմադիր թեկնածուին: Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
«ՔՊ-ն իր պարագլխով անդառնալի վնաս է պատճառել Հայաստանին և Արցախին: Թշնամուն է հանձնել մեր հայրենիքը…
Քաղաքագիտության դասական սահմանմամբ այդ խմբակը կոլաբորացիոնիստական է, դավաճանական:
2020թ նոյեմբերի 10-ը կարմիր գիծն է. դրանից հետո ով համաձայնում է համագործակցել քպ-ի հետ,դասական կարիերիստ է, չի առաջնորդվում պետական շահով և կրում է ՔՊ-ի գործած հանցագործությունների ամբողջ պատասխանատվությունը: Դա նաև խոսում է մարդու անձնական հատկանիշների, արժեքների մասին, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության:
Ցանկացած ընտրություններում, ինչ թեկնածու ուզում է ՔՊ-ն առաջադրի, ինչ հեքիաթներ ուզում է պատմի թեկնածուի «առավելությունների, բարեվարքության» վերաբերյալ, պարտադիր պետք է ընտրել ՔՊ-ին իրական ընդդիմադիր թեկնածուին:
Պետական դավաճանի հետ աշխատել ցանկացողը չի կարող բարձր արժեքների կրող լինի և գործի ի շահ Հայաստանի Հանրապետության:
Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել՝ ՔՊ կոչվող գոյաբանական ուռուցքից ազատվելու համար»,-գրել է նա: