Աջափնյակում չգործող կաթսայատանը հրդեհ է բռնկվել

screenshot-2025-03-03-154252-770x_

Այսօր՝ մարտի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 41 Ա շենքի բակում գտնվող շինությունում կրակ և ծուխ է նկատվում:

Ժամանել են փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ և թիվ 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Փրկարարները նախ կանխել են նշված բակում գտնվող, սակայն չշահագործվող, ԽՍՀՄ տարիներից եղած կաթսայատանը կուտակված աղբում առաջացած կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: