Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-13 աստիճանով, սակայն որոշ շրջաններում սպասվում է թույլ ձյուն

Հայաստանի տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
«Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, մարտի 2-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ, մարտի 3-ին, 6-7-ին ՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 3-7-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։