Եթե Պուտինին չկանգնեցնեն, նա կշարժվի առաջ՝ հաջորդը կլինի Մոլդովան, հետո՝ գուցե Ռումինիան. Մակրոն

Նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք ՌԴ-ն գոյաբանական սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է dw.com-ը:
«Մեր սահմաններին է կանգնած մինչև ատամները զինված և ագրեսիվ Ռուսաստանը, որն ահաբեկչական գործողություններ, լայնածավալ ապատեղեկատվական արշավներ է իրականացնում մեր երկրներում և ամբողջ Եվրոպայում»,- պարզաբանել է նա։
Մակրոնը համոզմունք է հայտնել, որ եթե ոչ ոք չկանգնեցնի Կրեմլին, Ռուսաստանն առաջ կշարժվի և հաջորդ քայլը կլինի Մոլդովա, իսկ հետո հնարավոր է Ռումինիա ներխուժումը։
«Խոսքը մեր անվտանգության մասին»,- ընդգծել է Մակրոնը:
Չնայած բոլոր դժվարություններին, Ֆրանսիայի նախագահը վստություն է հայտնել, որ կայուն խաղաղության հասնել դեռ հնարավոր է։ Նա չի հրաժարվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մշակված գաղափարից՝ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայելու՝ Կիևին անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ տալու համար։