Մակրոնը չի բացառում Պուտինի հետ երկխոսության վերսկսման հնարավորությունը

ioLojrv0LlO3W2Zj0s2YPiMFNS2nbonNQ7ASL0VM

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական կիրակնօրյա թերթերին տված հարցազրույցում։

«Ոչինչ բացառված չէ, ես միշտ այդպես եմ ասել, նախագահ Պուտինի հետ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ճիշտ պահին»,- Մակրոնի խոսքը մեջբերում է Le Journal du Dimanche-ը։

Ինչպես հավելել է Le Parisien Dimanche թերթը, պետության ղեկավարը կարծում է, որ շփումները կարող են տեղի ունենալ երբ իրավիճակը կայունանա։ Ընդ որում, հրապարակումներում չի նշվում, թե կոնկրետ ինչ նկատի ունի նախագահը կայունացում ասելով։