Նորագավիթում մեքենա է պшյթել․ վարորդը հիվանդանոցում է

screenshot-2025-02-28-211611-770x_

Այսօր՝ փետրվարի 28-ին, պայթյուն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի 1/6 հասցեի դիմաց կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են հարևանությամբ կայանված 2 «BMW X5» մակնիշի ավտոմեքենա։  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պայթյունի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հրշեջ փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Վարորդը գնացել է գազ լիցքավորել ու գազի «զապռավկում»  հոտ է առել ու մտածելով, որ «կապոտի» տակի «շլանգները» պետք է փոխի, եկել է մասնագետի մոտ, այնինչ իրականում արտահոսքը եղել է բալոնի կողմից։ Հենց հասել է այստեղ մասնագետները մեքենային մոտիկ չեն եկել, ասել են, որ գնա «շլանգ» առնի բերի, որ փոխեն ու վարորդը երևի փորձել է ավտոմեքենայի մեջ սիգարետ վառի ու դուրս գա գնա խանութ ու տեղի է ունեցել պայթյունը։

Այս մասին անգամ լիցքավորման կայանում չեն զգուշացրել, որ գազի հոտ է գալիս ու այստեղ էլ մասնագետը առանց նայելու ասել է, որ շլանգներից է, դրա համար էլ այս դեպքը եղել է»։