Սյունիքի մարզում «Mercedes» բեռնատարը բախվել է իր առջևով ընթացող բեռնատարի կցորդիչից պոկված և ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջված կոնտեյներին․ կա վիրшվոր

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 270 կմ հատվածում «Mercedes» մակնիշի բեռնատարը բախվել է իր առջևով ընթացող բեռնատարի կցորդիչից պոկված և ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջված կոնտեյներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սյունիքի մարզային վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։