Էդգար Ղազարյանի գործով դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

51037742-552076425274417-1303172736364838912-n-770x_

Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների» գործով  դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին:

Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը:

«Քիչ առաջ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների» գործով հայտարարվեց նախաքննության ավարտ։ Դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար. դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: