Երևանում բախվել են «Lada Priora»-ն և «Volkswagen Golf»-ը, վերջինն էլ բախվել է կայանված «Volkswagen» -ին․ կա տուժած

Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Արտաշեսյան փողոցների խաչմերուկում, բախվել են «Lada Priora» և «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: