Խաղերի պատճառով մեկ տարի ունենք 2, հետո՝ 1, հետո՝ երեք ինքնասպանություն, շատ ցավալի դեպքեր են. Անդրանիկ Քոչարյան

5663512_268_0_1333_1065_1280x0_80_0_0_03d31d7e1c26750f1d216f4919492fc4.thumb

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոչ մարտական պայմաններում բանակի զոհերին:

«Վերջինը շատ ցավալի զոհ էր, թոքաբորբից զինվոր մահացավ ցավալին այն բառը չէ, դա նշանակում է, որ այդ զորամասում պետք է համակարգված խնդիրներ լուծվեն: Անպայման պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, որոնց անտարբերության նաև շնորհիվ է, որ այդպիսի երևույթներ առայժմ կան»,- ասաց Քոչարյանը:

Քոչարյանը նաև անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի բերած նախագծին շահումով խաղերի վերաբերյալ: «Հիշո՞ւմ եք՝ Հայկ Սարգսյանն օրինագիծ էր բերել խաղային բիզնեսին առնչվող: Ես խնդրեցի ինձ ներկայացնեն 22, 23, 24 թվականենրին այդ առնչությամբ ինչ ինքնասպանություններ կան: Ընդամենը մեկ թիվ կար, որ խաղերի հետ առնչվող ինքնասպանություն չկար, հետո ունեինք 2 դեպք, մի տարին մեկ դեպք, հետո երեք դեպք, սրանք շատ ցավալի դեպքեր են»,- ասաց պատգամավորը:

Նա շեշտեց, որ այդ հարցերի լուծումը պետք է կարողանանք գտնել՝ մերժելով կախվածությունը: «Միայն թմրամիջոցից չի կախվածությունը, հեռախոսները գտնում են, վերցնում են, բայց միևնույնն է, գտնում են տարբերակներ, մեկ էլ նայում ես հեռախոսի պարունակությունը ու պարզ է դառնում: Վերջերս էլ զինվորական էր ինքնասպան եղել կախվելու միջոցով Արարատի մարզում, և այնտեղ էլ նայել էին ու պարզվել էր կախվածության հետ առնչություն կա»,- նշեց Քոչարյանը: