Եվրաքվեի նախաձեռնող 3 կուսակցությունները Լևոն Բարսեղյանին առաջադրեցին Գյումրիի քաղաքապետի թեկնածու

screenshot-9_43-770x_

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրվեց որպես քաղաքապետի թեկնածու։

Եվրաքվեի նախաձեռնող 3 կուսակցությունները՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները հայտարարեցին, որ միասնական դաշինքով հանդես կգան և որպես թեկնածու առաջադրեցին  Լևոն Բարսեղյանին։

«Եվրոպական օրակարագի քաղաքական քայլն առաջինն արվում է Գյումրի քաղաքից»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը։

Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։