Իրանը բավականաչափ հարստացված ուրան է կուտակել 6 միջուկային մարտագլխիկ պատրաստելու համար

image_750x_67c00c13e1a10

Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները զգալիորեն աճել են և այժմ բավարար են վեց միջուկային մարտագլխիկներ արտադրելու համար: Այս մասին ասված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նոր զեկույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ փետրվարի 26-ին։

Զեկույցի համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 8-ի դրությամբ Իսլամական Հանրապետությունը տիրապետել է մինչև 60% հարստացված 274,8 կգ ուրան։ Սա 92,5 կգ-ով ավելի է, քան 2024 թվականի նոյեմբերին։ Նախորդ զեկույցում, որը հրապարակվել էր 2024 թվականի օգոստոսին, այս ցուցանիշը 164,7 կգ էր եղել։

«Բարձր հարստացված ուրանի արդյունահանման և պահեստավորման կտրուկ աճը Իրանի կողմից, որը միակ ոչ միջուկային երկիրն է, որն արտադրում է նման նյութեր, լուրջ անհանգստության տեղիք է տալիս», – ասվում է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում:

Գործակալության փորձագետների կարծիքով՝ մինչև 60% հարստացված 42 կգ ուրանը բավարար է մեկ միջուկային մարտագլխիկ ստեղծելու համար, եթե այն հասցվի 90% մակարդակի: