Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

screenshot-7_51-770x_

Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են «Toyota» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է  քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: