Ձևավորեք խմբեր, եկեք Կառավարություն՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը քննարկելու համար. Փաշինյանը դիմել է քաղաքացիներին

474619592-1016190737211020-3019781820677492337-n_1-770x_

Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, մամուլում, հանրության շրջանում: Այս մասին սոցիալական ցանցի իր Էջերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարևոր եմ համարում քաղաքացիների հետ Նախագծի անմիջական քննարկումները։ Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ Նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու։

Ձևավորեք Ձեր խմբերը և հանդիպման հայտն ուղարկեք RealArmenia@gov.am էլ. փոստի հասցեով՝ կցելով հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների անվանական ցանկը։

Հանդիպման հայտ կարող եք ներկայացնել նաև անհատապես, և Ձեզ հանդիպման կհրավիրենք՝ 25-30 հոգանոց խմբեր ձևավորելով։ Մինչ հանդիպում։

Հ.Գ. 70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում ինքս կայցելեմ Ձեր բնակավայր՝ Նախագիծը քննարկելու»,- նշել է նա: