ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության զգալի երաշխիքներ չի տրամադրի, թող դրանով զբաղվի Եվրոպան․ Թրամփ

ap19358668468185_pic_32ratio_1200x800_1200x800_91144.thumb

ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության զգալի երաշխիքներ չի տրամադրի, թող դրանով զբաղվի Եվրոպան։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես չեմ պատրաստվում շատ խոստումներ տալ անվտանգության առումով։ Մենք նախատեսում ենք դա վստահել Եվրոպային, չէ՞ որ խոսքը նրանց տարածաշրջանի, նրանց հարևանի մասին է»,- նշել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին. «Հավանաբար հենց այդ պատճառով էլ սկսվեց պատերազմը»։