Դիետոլոգը խորհուրդ է տվել ամեն օր ուտել 50 գ լոռամիրգ. ինչու՞

Մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական օգտագործել առնվազն 50 գ լոռամիրգ, խորհուրդ է տվել սննդաբան Օլգա Ռասոխինան։
Մասնագետը հիշեցրել է, որ այս հատապտուղները պարունակում են բազմաթիվ նյութեր, որոնք օգտակար են առողջությանը։ Պտուղները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են վաղաժամ ծերացումից։ Բացի այդ, լոռամիրգը անփոխարինելի մթերք է իմունային համակարգի ամրապնդման համար, ուստի այս հատապտուղի հյութն օգնում է մրսածությանը։
Եթե օրական 50 գ միրգ ուտեք, օրգանիզմը կապահովվի միանգամից չորս օգտակար տարրերի` K և C վիտամինների, ինչպես նաև մանգանի և կալիումի ամենօրյա պահանջով։
NewsNN-ին տված հարցազրույցում Օլգա Ռասոխինան նշել է նաև, որ լոռամիրգը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի և արյան անոթների վիճակի վրա, օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը և օգնում է միզուղիների հետ կապված խնդիրներին։
Լոռամիրգը ևս մեկ բուժիչ հատկություն ունի՝ ամրացնում է լնդերը և պաշտպանում ատամները ատամնափառից։
Այնուամենայնիվ, լոռամիրգ օգտագործելիս պետք է հիշել, որ այս մրգերը կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը: Հատկապես զգույշ պետք է լինեն այն մարդիկ, ովքեր ունեն ստամոքս-աղիքային հիվանդություններ.