«Վտանգավոր հետևանքներ». բժիշկն ասել է, թե ով չպետք է թունդ սև թեյ խմի

image_750x_67be0cf66b0c5

Թեյն առկա է շատերի ամենօրյա սննդակարգում։ Եթե ​​ըմպելիքն իսկապես որակյալ է, այն կարող է բարելավել ձեր տրամադրությունը և նյութափոխանակությունը, վերականգնել նյարդային համակարգի աշխատանքը, իջեցնել արյան ճնշումը և ամրապնդել իմունային համակարգը։

Ինչպես պարզաբանել է մայրաքաղաքի Առողջապահության դեպարտամենտի առաջնային բուժօգնության մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը, եթե խոսենք սև թեյի մասին, այն ունի տոնիկ և հակասեպտիկ հատկություններ, իսկ կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով և հանքանյութերով։

Չնայած բազմաթիվ առավելություններին, բժիշկը զգուշացրել է, որ նույնիսկ թեյի դեպքում պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել։ Օրինակ՝ հիպերտոնիկ հիվանդներին և հղիներին խորհուրդ չի տրվում թունդ սև թեյ խմել։ Ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցող մարդիկ, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում շարունակել է Անդրեյ Տյաժելնիկովը, այս ըմպելիքը չպետք է խմել դատարկ ստամոքսին։

Բժիշկը հիշեցրել է նաև, որ թեյը չի կարող փոխարինել ոչ սննդին, ոչ էլ սովորական ջրին։ Թեյի որոշ տեսակներ կարող են օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը, ուստի այն լրացնելու համար պետք է հետևել խմելու ռեժիմին։