Ադրբեջանում չեղյալ է հայտարարվել BBC, «Sputnik» և «Ամերիկայի ձայն» ԶԼՄ-ների հավատարմագրումը

Ադրբեջանում չեղյալ է հայտարարվել BBC, «Sputnik» և «Ամերիկայի ձայն» ԶԼՄ-ների հավատարմագրումը
Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Ռուսական ընկերությունն Ադրբեջանում կարող է հավատարմագրում ստանալ միայն 1 թղթակցի համար։
Ըստ ադրբեջանական կողմի՝ այս որոշումն ընդունվել է Ադրբեջանի և Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունների փոխադարձ ներկայացուցչություններում անհամապատասխանությունը վերացնելու նպատակով: