ԵՄ-ն Ուկրաինայում պատերազմի 3-րդ տարելիցի օրը հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը

42645897-0-0-3058-1720-1920x0-80-0-0-3d46428468ae06fa84ed248061000ee8-770x_

Եվրամիության երկրների արտգործնախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը։ Սահմանափակումների նոր փաթեթը ներառում է առաջնային ալյումինի ներմուծման արգելք։

Պատժամիջոցների ցանկում ներառվել է 48 ֆիզիկական անձ, ռուական 35 կազմակերպություն, ՌԴ «ստվերային նավատորմի» 73 նավ։ Բացի այդ, ԵՄ ԱԳ նախարարները որոշել են արգելել 13 բանկերի հասանելիությունը SWIFT համակարգին: Սահմանափակումներ են մտցվել նաև քրոմի, որոշ քիմիական նյութերի ներմուծման վրա։

Ի թիվս այլ բաների, ԵՄ երկրները կարգելեն նավթի ու գազի վերամշակման գործարանների սպասարկումը։