Մարկո Ռուբիոն վերահաստատել է Թրամփի հանձնառությունը՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում

1737441387-1737013366-rubio_1-770x_

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ՝ վերահաստատելու նախագահ Թրամփի հանձնառությունը Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Այս մասին հայտնում են ԱՄՆ պետդեպից։

Հիշեցնենք, որ այսօր Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտնել էր, որ Թրամփը վստահ է՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվելու է։