Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր (տեսանյութ)

l-0x0wh-1280x746z-06141-5-770x_

Գերմանիայի Կոտբուս քաղաքում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակչում 14․900 միավորով դարձել աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր։ Այս մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության հաղթողի կոչմանն արժանացել էր նաև Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը: Եզրափակչում Դավթյանը վաստակել էր 14,133 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն էր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը, որոնք իրենց նորամուտն են նշել մեծահասակների պայքարում, հանդես են եկել նժույգ-թափեր վարժության եզրափակչում՝ համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ և 8-րդ հորիզոնականները: