Թուրքիան հայտարարել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին

Անկարան արդեն հայտարարել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին, սակայն այդ ուղղությամբ հստակություն դեռ չկա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Սերգեյ Ռյաբկովն հայտարարել էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին։
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: