Սահմանադրության փոփոխությունն արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չի կարող ունենալ, այն ներքին գործընթաց է. ԱԽ քարտուղար

screenshot-52_6-770x_

Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ` 2020 թվականից սկսած. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Ալիևի պահանջով է տեղի ունենալու սահմանադրական փոփոխությունները, և արդյոք կարող է վստահեցնել, որ Անկախության հռչակագիրը դուրս չի գալու Սահմանադրությունից:

«Սահամանդրության փոփոխությունը Հայստանում եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացների հետ որևէ առնչություն չի կարող ունենալ, այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթաց»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացման ժամկետներին, նա ասաց, որ ժամկետների մասին հրապարակային ասված է:

«Հանրությունը կքվեարկի. ի դեպ մենք չենք որոշելու դա, ժողովուրդն է որոշելու»,- ասաց նա:

Գրիգորյանը չհստակեցրեց, թե Սահմանադրության կոնկրետ որ հոդվածներն են ուզում փոխել: Նա հայտարարեց, որ կոնկրետ հոդված չկա: