Գյումրիում գիշերը ձյուն եկավ ու պարզվեց՝ Սարիկի «լավ կառավարումը» փուչիկ է՝ ինչպես Փաշինյանի հեղափոխությունը․ Սուրենյանց (տեսանյութ)

Գյումրիում գիշերը ձյուն եկավ ու պարզվեց՝ Սարիկի «լավ կառավարումը» փուչիկ է՝ ինչպես Փաշինյանի հեղափոխությունը:
Ֆեյսբուքի էջում գրել է և կից տեսանյութ հրապարակել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը․
«Թե բա՝ մեր Սարիկը:
Թե էդ ո՞նց ուրիշի կուսակցությունից «գողացածը» դարձավ «Մեր Սարիկը»՝ դա թողնում եմ ՔՊ-ականների ֆանտազիային:
Բայց «Մեր Սարիկը» առաջին քննությունից խայտառակ ձևով «կտրվեց»:
Գյումրիում գիշերը ձյուն եկավ ու պարզվեց՝ Սարիկի «լավ կառավարումը» փուչիկ է՝ ինչպես Փաշինյանի հեղափոխությունը:
Քաղաքում խայտառակ վիճակ է. միայն քաղաքի կենտրոնում ավազ են լցնում, մայթերն ու քաղաքի մյուս հատվածները խայտառակ վիճակում են:
Մի խոսքով, «Մեր Սարիկը» քննությունից կտրվեց…
Հ.գ- Տեսանյութն արված է առավոտյան ժամը 10:30-ին, Գյումրիի ամենամարդաշատ տեղերից մեկում, որտեղ հատկապես շատ են զբոսաշրջիկները՝ Ձիթողցոնց տուն-թանգարանի մոտ, մի քիչ ներքև՝ «Բեռլին» ԲԿ-ն է»: