Ադրբեջանը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Ֆրանսիայում՝ Հայաստանին աջակցելու համար. Սիլվեն Մեյլար

1KlxxeS68HzvWCrxjHLFRl7QYV62Xdmj4ZkDuiMd

Քանի որ մենք մտերիմ ենք Հայաստանին, Ադրբեջանը ձգտում է ապակայունացնել իրավիճակն արտերկրում, Ֆրանսիայում և մասնավորապես Նոր Կալեդոնիայում։

Դրա մասին հայտարարել է Ֆրանսիայի Օրենսդիր ժողովի անդամ Սիլվեն Մեյլարը։

«Բռնապետ Ալիևի նպատակը մեզ չի մոլորեցնի: Եվ մենք պայքարում ենք նրանց դեմ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիան հայտարարում է Ֆրանսիայի գործերին Բաքվի միջամտության մասին՝ Հայաստանին աջակցելու պատճառով։