Պուտինը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքները

6f9c1cd678b8df84ebfc7d9d7c2707a5.thumb

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իրեն տեղեկացրել են Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին։

Պուտինն ընդգծել է, որ բարձր է գնահատում Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքները։

Նրա խոսքով՝ ռուս և ամերիկացի դիվանագետների արտաքսումը երկրից ոչ մի լավ բանի չի հանգեցրել, և այժմ դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը կվերականգնվի։

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը առաջին քայլն է արել՝ վերսկսելու ԱՄՆ-ի հետ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և Պաղեստինում։