Համաձայնեցվել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, ԵՄ-ն ցանկանում է խաղաղության փոխարեն ամրապնդել «Կիեւի դիրքերը»

image_750x_67b594a896ab0

ԵՄ երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, որը ներառում է առաջնային ալյումինի ներմուծման արգելք, հայտնել է «Reuters»-ը՝ վկայակոչելով դիվանագետների։

 

Բացի այդ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Euractiv-ին տված հարցազրույցում ասել է, որ դեռ չի եկել Ուկրաինայում խաղաղապահ ուժերի աշխատանքը քննարկելու ժամանակը, և որ անհրաժեշտ է կենտրոնանալ «մարտի դաշտում Կիեւի դիրքերի ամրապնդման վրա»։

«Եթե խոսում ենք խաղաղապահ ուժերի մասին, ապա ընկնում ենք Ռուսաստանի ծուղակը, քանի որ նա խաղաղություն չի ուզում»,- ասել է նա։

 

Նրա կարծիքով՝ նախ անհրաժեշտ է ճնշում գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։ «Մենք պետք է կենտրոնանանք Ուկրաինային աջակցելու վրա. որքան ուժեղ է նա մարտի դաշտում, այնքան ուժեղ կլինի բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։