Հռոմի պապի մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացրել. նա շարունակում է հիվանդանոցում մնալ

c25f76d84b685fa2ad7c5428ede0963a_1696167832.thumb

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացրել, հայտնել է Վատիկանը։ Նոր թեստերը ցույց են տվել, որ 88-ամյա պոնտիֆիկոսի առողջական վիճակը վատթարացել է, երկկողմանի թոքաբորբը պահանջում է լրացուցիչ դեղորայքային թերապիա, գրում է france24.com-ը:

«Լաբորատոր հետազոտությունները, կրծքավանդակի ռենտգենը և Սրբազան Հոր կլինիկական վիճակը շարունակում են բարդ պատկեր ներկայացնել»,- ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։

Ֆրանցիսկոսն անցած ուրբաթ ընդունվել էր Հռոմի Gemelli հիվանդանոց՝ բրոնխիտի պատճառով:

21 տարեկանում պոնտիֆիկոսի աջ թոքի մի մասը հեռացվել է: