Մակրոնը Փարիզում կհյուրընկալի եվրոպացի առաջնորդների երկրորդ հանդիպումը

20180604_zaa_n230_692_pic4_zoom_1500x1500_29765.thumb

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել է Եվրոպական միության և Կանադայի առաջնորդների երկրորդ հանդիպումը Փարիզում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ աղբյուրներին։

 

Քննարկման թեման կմնա նույնը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից խաղաղ բանակցությունների ակտիվ խթանման ֆոնին համախմբված գործողությունների զարգացում։ Այս անգամ, ի տարբերություն առաջին հանդիպման, հրավիրված կլինեն նաև Նորվեգիան, Կանադան, Բալթյան երկրները, Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան և Բելգիան։

Նախորդ անգամ, սակայն, ինչպես հաղորդում է Le Monde-ը, Չեխիան, Ռումինիան և Սլովենիան դժգոհ էին, որ իրենց չեն հրավիրել Փարիզում եվրոպացի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովին։

 

Անցած շաբաթավերջին Մակրոնը կոչ արեց արտահերթ Եվրոպական միության գագաթնաժողով անցկացնել անվտանգության հարցերի շուրջ։